Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեկ Լոռու մարզում, դեռևս չպարզված հանգամանքներում, Դեբեդ գետն ավտոմեքենա է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության փրկարական ջոկատը: Որոնողական աշխատանքների արդյունքում Եղեգնուտ գյուղի հարակից հատվածում հայտնաբերվել է ԳԱԶ-3110 մակնիշի 65 ԼՍ 650 պետհամարանիշով ավտոմեքենան` գետի մեջ շրջված: Պարզվել է, որ ավտոմեքենայում, բացի վարորդ, Ալավերդի քաղաքի բնակիչ,1961թ. ծնված Արսեն Կիրակոսյանից, եղել է չորս ուղևոր:
Փրկարարները գետից դուրս են բերվել Ալավերդի քաղաքի բնակիչներ` 1968թ. ծնված Մարատ Շախկոյանի եւ 1961թ. ծնված Արմեն Ասրյանի դիակները: Մյուս ուղեւորները` Ալավերդու բնակիչներ` 1957թ. ծնված Վահան Երիցյանը և 1966թ. ծնված Հարություն Երզնկյանը, չեն հայտնաբերվել: Որոնողական աշխատանքներ են իրականացվում: