|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հուլիսի 18-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Երեւանյան այգուն հարակից լճակում նորածնի դիակ կա:
Օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է իգական սեռի նորածնի դիակ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ բաժին է հրավիրվել 27-ամյա Հերմինե Բ.-ն: Նա հայտնել է, որ տանը ծննդաբերել է, սակայն, տեսնելով, որ նորածինը մահացած է, հաջորդ օրը երեխայի դիակը ցած է նետել կամրջից` Որոտան գետը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: