|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Գերեզմանոցը գյուղի անձնագիրն է, եւ մենք հիմա սկսել ենք ճշտել Արցախում առկա ադրբեջանական գյուղերի պատմությունը»,- «Երկիր»-ին հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նման աշխատանք սկսելու պատճառը եղել է այն, որ ադրբեջանական կայքերից մեկում հայտնվել են լուսանկարներ, որոնցում հայերը իբր ոչնչացնում են Աղդամի 200-ամյա գերեզմանաքարերը:
«Նույն լուսանկարներում պարզ երեւում է, որ գերեզմանաքարերի վրա արձանագրված են ռուսատառ անուններ եւ 1930-1940 թվականներ»,- ասաց Սամվել Կարապետյանը ու հավելեց, որ իրենք պետք է ճշտեն նախկին ադրբեջանաբնակ գյուղերի «անձնագրերը»: