|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանցի զինյալները զանգվածաբար պատռում են իրենց անձնագրերը. հաղորդում է «Բերիո լուրերը»` վկայակոչելով ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանական կայքը հայտնել է, որ Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները պատռում են իրենց անձնագրերը, որոնք տրամադրված են եղել Ադրբեջանի պետական մարմինների կողմից:
Համացանցում տարածված լուսանկարներում տեսանելի են նրանց պատռված անձնագրերը: Լուսանկարը տեղադրված է զինյալներից մեկի` Յահյա Ազերիի անձնական էջում: Հաղորդում են, որ նա եղել է Սիրիայում կռվող ադրբեջանցի հրամանատար և վերջերս սպանվել է: Ենթադրվում է, որ նրա համացանցային կայքն այժմ օգտագործում է նրա կինը:
«Ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը վկայում է այն մասին, որ ծայրահեղական իսլամականները չեն ճանաչում Ադրբեջանը և հրաժարվում են այդ երկրի քաղաքացիությունից` ցույց տալով իրենց թշնամական վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ»,- գրում է ադրբեջանական կայքը: