|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ-ն, որն անցյալ տարի ստեղծվեց Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կոչով, բողոքի երթ է անցկացնում Նժդեհի արձանի մոտից դեպի «Եռաբլուր» պանթեոն՝ հայտնում է Yerkir.am-ը։
Մասնակիցները պատռելու են անցյալ տարի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որպես «սև թուղթ», որից հետո դա հանձնելու են կառավարությանը, ապա գնալու են Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու, որովհետև համարում են, որ Փաշինյանը կապիտուլյացիոն հայտարարույթունը ստորագրել է ապօրինի՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Բողոքի ակցիային միացել են մոտ 3 տասնյակ կառույցներ՝ ՀԿ-ներ և քաղաքական ուժեր։ Երթն ավարտվելու է «Եռաբլուր» պանթեոնում՝ զոհվածների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելով։
Բողոքի ակցիային կարող եք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։