|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իսրայելցի եւ պաղեստինցի քաղաքական գործիչները, ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության կարգավորման հնարավորության մասին լուրը լսելով, կտրուկ հայտարարություններ են արել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ստիպված կլինի ընտրություն կատարել Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ, Աբասն էլ, թե` Նեթանյահուն նախ թող ընտրություն կատարի արդարության, Պաղեստինի միասնական ժողովրդի հետ համընդհանուր խաղաղության եւ Գազայի հատվածում բնակավայրերի շինարարության միջեւ:
Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը նշել է, որ պաղեստինցի ժողովրդի հաշտեցումը Իսրայելին չի վերաբերում, եւ միասնականության ճանապարհին եղած բոլոր խոչընդոտները մնացել են անցյալում:
«Կասեցնել Իսրայելի սահմանի մոտ ահաբեկչական պետության ստեղծումը»,- ասվում է իսրայելական «Լիկուդ» կուսակցության հայտարարության մեջ: Կուսակցության ներկայացուցիչ Զեեւ Էլկինը կարծիք է հայտնել, որ ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի հաշտեցումն ու միասնական կառավարության ստեղծումը խոսում է այն մասին, որ Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարությունը շահագրգռված չէ բանակցել Իսրայելի հետ: