|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վրաստանի տարածքում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին շրջապատված է ժամանացի վայրերով, սակայն դա էլ բավական չէ` հարակից տարածքում գտնվող շենքերից մեկին նորակառույց են կցել, որն էլ փակում է եկեղեցու արտաքին տեսքի կեսը:
Դեռևս 20-րդ դարի 60-70-ական թթ.-ին շենքը բնակեցված է եղել հայերով, սակայն այժմ այնտեղ վրացիներ են ապրում: Դեռ անցած տարի եկեղեցու կողքին ռեստորան են կառուցել, որի դիմացն էլ աշուղ Սայաթ Նովայի արձանն են տեղադրել: Իսկ ահա եկեղեցու դիմաց գործում է բացօթյա սրճարան:
Հավելենք, որ Սուրբ Գևորգը գործող եկեղեցի է և այս օրերին տոնակատարում է ավագ շաբաթը: Այսօր հայկական եկեղեցին հաղորդություն կմատուցի «Հիսուսի վերջին ընթրիքի» կապակցությամբ: