|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեդիայի բանկը որոշել է հավերժացնել 20-րդ դարի աշխարհահռչակ շվեդներին:
Որոշման համաձայն` շվեդական նոր թղթադրամների վրա կհայտնվեն ռեժիսոր Ինգմար Բերգմանի, գրող Աստրիդ Լինդգրենի, օպերային երգչուհի Բրիգիտ Նիլսենի, հոլիվուդյան դերասանուհի Գրետա Գարբոյի (Ռուբեն Մամուլյանի ֆիլմում մարմնավորել է շվեդական թագուհի Քրիստինայի կերպարը), հանրահայտ երաժիշտ Էվեր Տաուբեի (1890-1976), ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դագ Համարշելդի (1905-1961) դիմանկարները:
Յուրաքանչյուր թղթադրամի վրա պատկերվելու է երկրի այն շրջանը, որի հետ վերջիններս առնչություն են ունեցել: Օրինակ` 20 կրոն արժողությամբ թղթադրամի վրա Աստրիդ Լինդգրենի հետ միասին կպատկերվի Սմոլանդ շրջանը, իսկ 50 կրոնանոցի վրա` Ստոկհոլմը, որտեղ ծնվել է դերասանուհի Գրետա Գարբոն:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2014-ից ոչ շուտ, իսկ մինչ այդ Շվեդիայի բանկը կհայտարարի մրցույթ` նոր թղթադրամների դիզայնը որոշելու համար: