|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շիրինջեի Մաթեմատիկայի գյուղը, որը Թուրքիայի կառավարությունը փորձում է վերացնել, և որի կառուցման համար հայազգի մտավորական Սևան Նիշանյանն այժմ գտնվում է բանտում, հայտնվել է աշխարահռչակ մաթեմատիկոսների ուշադրության կենտրոնում. հայտնում է Taraf-ը:
Հայտնի մաթեմատիկոսները Սևանի մտերիմ ընկեր՝ մաթեմատիկոս Ալի Նեսինին խոստացել են իրենց ստացած` բարձր հեղինակություն վայելող մաթեմատիկական «Karp» մրցույթի մրցանակը նվիրաբերել Մաթեմատիկայի գյուղին: Նրանք Նեսինին հայտնել են նաև, որ թեև չեն կարողացել այցելել գյուղ, սակայն մեծ երանությամբ են հետևում նրա աշխատանքներին:
Նշենք, որ Ալի Նեսինը Թուրքիայում հայտնի մաթեմատիկոս է, ով Սևանի բանտարկությունից հետո շարունակում է նրա գործը: