|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում «ապօրինի շինություններ կառուցելու» և «կնիք կեղծելու» մեղադրանքով 11 տարով բանտարկված պոլսահայ հայտնի լեզվաբան Սևան Նիշանյանն իր ֆեյսբուքյան էջում աննախադեպ լուսանկար է հրապարակել:
Լուսանկարում Նիշանյանը թուրքական Nokta ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին է՝ մի ձեռքին գինու բաժակ, մյուս ձեռքով հայհոյանքի նշան է ցույց տալիս և ասում.«Պետությունը չի կարող փչացնել իմ տրամադրությունը»:
Հիշեցնենք , որ վերոնշյալ ամսագրի շապիկին էր հայտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆոտոշոպով պատրաստված լուսանկարը, որում նա իբր սելֆի է անում զոհվածների դագաղների ֆոնին:
Նշենք նաև, որ սեպտեմբերի 12-ին Նիշանյանը 7 օրով ազատ էր արձակվել: Նրա ֆեյսբուքյան էջը ղեկավարվում է նրա մտերիմ ընկերոջ, մաթեմատիկոս Ալի Նեսինի կողմից: Հավանաբար, այս լուսանկարը ևս նա է հրապարակել:
