|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է զարմացնել բոլորին: Այս անգամ գերտերության նախագահը հայտնվել է հեղինակավոր Тime ամսագրի շապիկին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիրքով. գրում է Daily Mail-ը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ԱՄՆ առաջնորդը լուսանկարում օվալաձև սենյակում գտնվող պատմական գրասեղանին է հենվել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիրքով ու կերպարով:
Խոսքը Չերչիլի՝ 1941թ. արված սև-սպիտակ լուսանկարի մասին է, որի հեղինակն աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Յուսուֆ Քարշն է: Լուսանկարում Չերչիլը մի ձեռքով հենվել է աթոռին, համապատասխանաբար` մյուս ձեռքը դրել գոտկատեղին` ինքնավստահ հայացքն ուղղելով դեպի առաջ:

Նշվում է, որ Դոնալդ Թրամփը հայտնի ամսագրի շապիկի համար լուսանկարվել է գրեթե նույն դիրքով. նա ևս հենվել է իր աշխատասեղանին, ձեռքը դրել է գոտկատեղին ու միևնույն ինքնավստահ հայացքով առաջ է նայում:
Թրամփը հարցազրույց է տվել հեղինակավոր ամսագրին`խոսելով օրերս մեկնարկած նախընտրական քարոզարշավի, ինչպես նաև ԱՄՆ առաջնորդի ղեկավարի պաշտոնում կրկին ընտրվելու իր հնարավորությունների մասին:
