|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի քրդամետ` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փերվին Բուլդանը մեջլիսում բարձրացրել է Սևան Նիշանյանի բանտարկության հարցը:
Ըստ «Ակօս»-ի՝ պատգամավորը գրավոր 5 հարց է ուղղել արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին` պահանջելով դրանց պատասխանը: Ամենաուշագրավ հարցն է եղել, թե «նույն մեղադրանքով, որով դատվել է Նիշանյանը, Թուրքիայում քանի՞ հոգի են գտնվում բանտում»:
Հիշեցնենք, որ հայ մտավորական Սևան Նիշանյանն այժմ գտնվում է բանտում՝ «կնիք կեղծելու» և «ապօրինի շինություններ կառուցելու» մեղադրանքով: