|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում էին պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների ու իրականացվելիք միջոցառումների եւ 2011թ. փետրվարի 14-18-ը Արցախի զինված ուժերի եւ ուժային կառույցների համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացման արդյունքների մասին հարցերը:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հաշվի առնելով պարենային անվտանգության ռազմավարական կարեւոր նշանակությունը երկրի համար՝ Բակո Սահակյանը նշել է, որ, չնայած այդ ուղղությամբ տարվում է բավականին աշխատանք, սակայն դեռեւս կան էական խնդիրներ, որոնք պահանջում են շուտափույթ եւ համալիր լուծում:
Նախագահը կառավարությանը հանձնարարել է մշակել պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների ծրագիր եւ պարբերաբար զեկուցել դրա իրականացման ընթացքի մասին:
Օրակարգի երկրորդ հարցի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ ուժային կառույցների ղեկավարները: Երկրի ղեկավարը կառավարությանը եւ զորավարժությունների անցկացման գործում ներգրավված համապատասխան մարմիններին հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ եւ պարբերաբար զեկուցել իրականացվող աշխատանքների մասին: