|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Նման, բառիս բուն իմաստով, կեղտոտ իրավիճակ ես չեմ հիշում»,- ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հետ բանավեճի ընթացքում, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Մանվել Բադեյանն էլ հակադարձեց, գործընկերոջ որակումը «մերկապարանոց» համարելով, եւ մեկ այլ մերկապարանոց հայտարարություն էլ ինքն արեց. «Այսօրվա նման մաքուր իրավիճակ երբեւէ չի եղել»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ տնտեսության դաշտում մենաշնորհների հաստատումից հետո այսօր փորձ է արվում մենաշնորհներ հաստատել քաղաքական համակարգում, ինչը փոքրիկ Հայաստանի համար մեծ շքեղություն է: «Նմանատիպ իրավիճակ չեմ հիշում, երբ թացը չորի, սևը սպիտակի հետ լրիվ խառնվել է, ու այս ամբողջը, այսպես ասած, գունդ ցեխի ձևով անընդհատ շպրտվում է «Ժառանգության» եւ այն անձանց, ուժերի վրա, որոնք որոշակիորեն ուզում են լինել անկախ, որոշակիորեն ուզում են, որ երկրում իսկապես լինի ժողովրդավարական կառավարման համակարգ, այլ ոչ թե մոնոպոլիաներ»,- ասաց նա:
Իսկ հանրապետական պատգամավորը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, որ ինքը դեռ չի հասկացել դրա իմաստն ու պատճառները: Արմեն Մարտիրոսյանը հերթական անգամ բացատրեց` արտահերթ եւ ազատ ընտրություններ են պահանջում: «Ազատին համաձայն եմ, արտահերթին` ոչ»,- արձագանքեց Մանվել Բադեյանը: