|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրոյի գոտում միաժամանակ երեք ճգնաժամ է` արժութային, բանկային եւ արժեթղթերի շուկայի. Financial Times-ին տված հարցազրույցում այսօր ասել է հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
«Երբ ստեղծվում էր եվրոյի գոտին, ենթադրվում էր, որ այն հավասարեցնելու է ԵՄ անդամ երկրների տնտեսական եւ ֆինանսական ցուցանիշները, սակայն իրականում հակառակը ստացվեց»,- նշել է նա:
Արդյունքում` ներկայումս եվրոյի գոտում ստեղծվել է երկշերտ համակարգ, երբ կան հաստատուն դրական առեւտրային սալդոյով երկրներ, օրինակ` Գերմանիան, եւ քրոնիկ բացասական սալդոյով մի շարք միջերկրածովյան երկրները: «Այդ երկրներն անտանելի վիճակում են»,- ընդգծել է ֆինանսիստը: