|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժից հետո Եվրամիությունը մտադիր է 6,5 մլն եվրո օգնություն տրամադրել։ Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրությանը։
«Հանձնաժողովը հայտարարում է Սիրիային 3,5 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնության տրամադրման մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիա կուղարկվի նմանատիպ նյութական դոտացիա ՝ 3 մլն եվրոյի չափով։
Հաղորդագրության համաձայն՝ այդ միջոցները կարիքավոր մարդկանց կօգնեն ապաստարաններ, ջուր, սնունդ, հիգիենայի միջոցներ ձեռք բերել, ինչպես նաև եվրոպական ֆինանսական աջակցությունը թույլ կտա իրականացնել որոնողափրկարարական գործողություններ: