|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին Yerkir.am-ը տեղականում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն եւ արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։
Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի եւ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։