|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի անվտանգության եւ տեղեկատվության ազգային հանձնաժողովը (CNIL) Google-ին տուգանել է 100 հազար եվրոյով` Wi-Fi-ի միջոցով անօրինական կերպով անձնական տվյալներ հավաքելու համար:
Դեռեւս նախորդ տարվա մայիսին Google-ը խոստովանել էր, որ իր Street View ծառայության սարքերի միջոցով, որոնք նկարում են քաղաքների փողոցները, նաեւ Wi-Fi ցանցերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքել: Արդյունքում` ոչ պաշտպանված ցանցերի պատճառով ստացվել են նաեւ անձնական այնպիսի տվյալներ, ինչպիսիք են տարբեր կայքերում ունեցած աքաունթների գաղտնաբառերը:
Սրան ի պատասխան` Google-ը ներողություն էր խնդրել եւ խոստացել, որ անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ թրեյնինգներ կանցկացնի իր ինժեներների եւ գործի հետ առնչություն ունեցող մասնագետների հետ:
PCMag.com-ը գրում է, թե սրա վերաբերյալ Google-ը հայտարարել է. «Այն պահից, երբ հասկացանք, թե ինչ է պատահել, դադարեցրինք Street View-ի սարքերով Wi-Fi –ի միջոցով տվյալներ հավաքելը եւ անմիջապես դրա մասին տեղեկացրինք իշխանություններին»:
Սակայն Ֆրանսիայի ղեկավարությունը պահանջել էր ջնջել հավաքված ամբողջ ինֆորմացիան եւ տուգանել է ընկերությանը` իր պահանջը չկատարելու համար: