|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուրբաթ օրվանից Երեւանում մեկնարկել է հանրակրթական ուսումնական հասատության ղեկավարման իրավունք` հավաստագիր ստանալու համար նախատեսված քննական գործընթացը:
Քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր` թեստային, եւ բանավոր: Առաջին փուլում 90 եւ ավելի տոկոս ճիշտ պատասխաներ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին:
Քննությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին հնարավորություն է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել եւ ընտրվել տնօրեն:
Քննության հենց առաջին օրը քննությունից կտրվել է 9 գործող տնօրեն, 7-ը` թեստային մասից, 2-ը` բանավորից: 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել 2 հավակնորդ: