|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ժառանգությունը շարունակում է մնալ այն քաղաքական ուժը, որն ընդդիմության միասնականությունը դիտարկում է որպես մեծ հաղթանակին մոտեցնող անհրաժեշտ պայման. այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը` արդեն որերորդ անգամ ասելով, որ փորձելու են համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիր գործընկերների հետ:
«Դեռեւս ուշ չէ` եթե ոչ միասնական, ապա գոնե համագործակցային լինելու: Մենք պետք է կարողանանք այլընտրանքային օրակարգ ներկայացնել, որը կարտացոլի ամբողջ հասարակության խնդիրները»,- ասաց Սաֆարյանը` չկարեւորելով, թե ինչպիսին կլինի միասնականության ձեւաչափը` դաշինք, միավորում, թե ճակատ:
«Մենք պետք է տարբերվենք իշխանական կոալիցիայից մեր վարքագծով, մեր դավանած արժեքներով ու գործելակերպով»,- նշեց ընդդիմադիրը: