|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ընդդիմությունը մեծամասնության առջեւ պայման է դրել` էթիկայի հանձանժողովում փոփոխություններ կատարելու հետ կապված, որի չընդունվելու դեպքում ընդդիմությունը հետ է կանչելու էթիկայի հանձնաժողովում իրենց ներկայացուցիչներին:
Թեեւ առավոտյան օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ օրենքի նախագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը հայտանեց, որ ընդհանուր եզրահանգման գալու նախանշաններ կան, բայց քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իշխանությունը, կարծես, չի համաձայնում ընդդիմության առաջարկությանը: «Իրենք իրենց տարբերակն են առաջարկում, մենք չենք ընդունում: Իրենք ասում եմ, որ պահպանվեն առկա ձեւակերպումները եւ ավելացվի «ոչ իշխանական խմբակցություն», եւ կազմը սահմանել` 3 ընդդիմություն 3 իշխանություն եւ 1 ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն, որոշումներն ընդունվեն 4-7 օր: Մենք սա չենք ընդունում, քանի որ էթիկայի հանձնաժողովը կրկին քաղաքականացվում է»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը: Նա առավել հնարավոր համարեց, որ էթիկայի հանձնաժողովից, ամենայն հավանականությամբ, հետ կկանչվեն իրենց ներկայացուցիչները: