|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թերթի` հունվարի 29-ի համարում կարդալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցարզույցը` «Մեր միջին աշխատավարձն էսօր 237 հազար դրամ է», թերթին վրդովված զանգահարել է Քաջարանի մի բնակիչ, ով աշխատում է կոմբինատում:
Նա պնդում էր, որ տնօրենը ճիշտ չի ասել, որ կոմբինատում աշխատողների հիմնական մասը ստանում է 100-150 հազար դրամ, քիչ չեն նաեւ 40-60 հազար դրամ աշխատավարձ ստացողները, եւ եթե կոմբինատի տնօրենի աշխատավարձը ամսական 44 մլն եւ իր մերձավորների նույնքան բարձր աշխատավարձերը չլինեին, ապա միջին աշխատավարձը երբեք չէր կարող 237 հազար դրամ ստացվել:
«Թող իր աշխատավարձի չափը նշեր, ինչո՞ւ է պարծենում մեզ տվածով, որ գրոշներ են եւ ապրելու համար բավարար չեն»,- ասում էր քաղաքացին: