|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մամուլի ասուլիսի ժամանակ դարձյալ բարձրացվեց «Արցախէներգո» եւ «Արցախգազ» ընկերությունների կառավարումը «Էյ Ի Ջի» կազմակերպությանը փոխանցելու հարցը: Լրագրողներին այս անգամ հետաքրքրում էր այն, թե նշված ընկերության սեփականատերը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյա՞նն է, թե՞ ոչ:
Ի պատասխան` վարչապետը նշեց, որ կառավարությանը չի հետաքրքում, թե ով է այդ ընկերության սեփականատերը, կարեւորն այն է, ըստ նրա, որ ծանոթ են ընկերության փորձին, որը կիրառվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում:
«Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, մենք խնդրել ենք նրա միջնորդությունը: Ես շատ կողջունեմ եւ ինձ համար շատ հաճելի կլինի, որ ներդրողը ինքը լինի, որովհետեւ ցանկալի է, որ մեր ներդրողներն առաջին հերթին լինեն հայրենասեր, որ հետո պրոբլեմ չունենանք , ինչպես հայտնի ընկերությունների հետ: Եթե Կարեն Կարապետյանը գա եւ շահույթ ունենա, համոզված եղեք, որ մի քանի անգամ ավելի ներդրում կկատարի Արցախում: Եվ մենք պետք է շահագրգռված լինենք, որ ներդրողները լինեն նրա նման անձնավորություններ»,- շեշտել է վարչապետը:
Նա նաեւ ավելացրել է, որ ընկերության համաձայնությունը դեռ չկա, որ այդքան էլ սիրով չի գալիս ընկերությունը, խնդրում են, որ գա եւ այլն: