|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում միջնորդական առաքելություն իրականցնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Երեւանում:
Ինչպես «Ազգը» տեղեկացավ Հայաստանի ԱԳ նախարարությունից, համանախագահները Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ:
Համանախագահներն, ամենայն հավանականությամբ, կայցելեն նաեւ Բաքու, սակայն ե՞րբ` դեռեւս հայտնի չէ: Հայտնի չէ, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինե՞ն նաեւ Ստեփանակերտում:
Երեւան են ժամանելու ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը եւ ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն, որի փոփոխության մասին տեղեկությունները դեռեւս ո'չ հերքվում, ո'չ էլ հաստատվում են: Ամեն դեպքում, այս եռյակը դեռեւս շարունակում է աշխատել միասին: