|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արցախի շրջկենտրոններում ավտոկայանների կառուցման ծրագիր է մշակվել. օրերս տեղեկացրել է ԼՂՀ կառավարության արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ Մարտակերտի ավտոկայանը կվերանորոգվի, իսկ Հադրութում, Ասկերանում եւ Շուշիում կկառուցվեն նորերը:
Հիշեցնենք, որ Շուշին ազատագրումից հետո ավտոկայանի շենք ուներ, որը, սակայն, տրամադրվեց «Շուշիի վերածնունդ» հիմնադրամին (ղեկավար՝ Երեւանի այդ ժամանակաշրջանի քաղաքապետ Երվանդ Զախարյան):
Արդյունքում՝ Շուշի-Ստեփանակերտ երթուղուց օգտվողները ստիպված են դրսում սպասել երթուղայիններին: Նույն վիճակն է նաեւ մյուս շրջկենտրոններում: