|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հարվարդի համալսարանի մի խումբ գիտնականներ աննախադեպ նոր մեթոդ են հայտնաբերել` ստեղծելու մայր բջիջներ, որոնք ունեն իրենց սաղմի բնորոշ հատկանիշները: Նրանց հավաստմամբ՝ այս մեթոդով կկարողանան վերականգնել հիվանդների քայքայված օրգանները, օրինակ՝ շաքարախտով հիվանդի ենթաստամոքսային գեղձը:
Ըստ լրատվության հեղինակ, «Շուկայական հարաբերությունների եվրոպական ինստիտուտի» նախագահ Կլեմենտ Ֆերրերի՝ կատարված հետազոտությունը պաշտպանություն է գտել «Մ. Նահանգների գիտության եւ նորարարության նախարարության», բայց ոչ կառավարության կողմից:
Մյուս կողմից` «Լա պլանա դը Վիլա-Ռեալ հիվանդանոցի» բժիշկներից, արյունաբանության հետազոտությունների համակարգող դոկտոր-պրոֆեսորը հաստատել է, որ նման մայր բջիջների ստեղծումը արդյունավետ կարող է լինել քաղցկեղային հիվանդությունների բուժման դեպքում:
Ճապոնիայի բարձրագույն տեխնոլոգիաների եւ արդյունաբերական գիտությունների ազգային ինստիտուտի գիտնականները նույնպես հայտնագործել են մայր բջիջների ստեղծման վերոնշյալ մեթոդը: