|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկում վարժական հավաքի մեկնած զինվորի մահվան դեպքը պատահական չի եղել։ Նախնական տեղեկություններով՝ զինվորը ինքն է ինքնահրկիզվել: Ի դեպ, պաշտոնապես կոմիտեում վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդմամբ, տնակի հրդեհը տեղի է ունեցել չպարզված հանգամանքներում։ Չնայած այդ հանգամանքին՝ նախաքննությունն իրականացվում է ամբողջ ծավալով, քննության առարկա են մի քանի վարկածներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այլ տուժածներ չկան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: