Փոխարժեքներ
01 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
Փողոցային առևտուրն արգելելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը պետք է ընդունել որպես բացարձակ ճշմարտությունը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ հանրապետական պատգամավորի` ճիշտ չէ 2000-3000 մարդկանց խնդիրները լուծելու համար վտանգել ամբողջ բնակչության առողջությունը:
Հանդիպմանը մասնակցող Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հակադարձեց. «Չնայած մենք կողմ ենք քաղաքակիրթ առևտրին, բայց լավ օրից չէ, որ ամեն մեկը մի փողոցային առևտուր է կազմակերպում»:
Վազգեն Սաֆարյանի համոզմամբ` նման որոշում կայացնելուց առաջ հարկավոր էր մտածել այդ մարդկանց աշխատատեղերով ապահովելու մասին: