|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի ռադիոհեռուստատեսային ընկերության TRT Haber ալիքը պատրաստվում է եթեր հեռարձակել թուրքական հասարակությունը ցնցած հոդվածների եւ նրանց հեղինակների մասին պատմող հեռուստահաղորդում: «Գլխագիր ութ սյունակի» կոչվող հաղորդման առաջին թողարկման ժամանակ կխոսվի Ջան Դյունդարի մասին եւ վերջինիս` 2005 թվականին Milliyet-ում հրապարակած այն հոդվածի, որում ներկայացվում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ «Ազգայնական շարժում» կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի գաղտնի հանդիպման մանրամասները:
Հոդվածագիրը նաեւ հրապարակել էր 90-ականների սկզբում Փարիզում կայացած հանդիպումից լուսանկարներ եւ որոշ տեղեկություններ:
Դյունդարը «Գլխագիր ութ սյունակի» հեռուստահաղորդման եթերում կպատմի իր հոդվածի ստեղծման, ինչպես նաեւ դրանից դուրս մնացած ուշագրավ դրվագների մասին:
Հաղորդումը եթեր կհեռարձակվի հունվարի 29-ին` երեկոյան ժամանակով 22:15-ին, TRT Haber-ով: