|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ պաշտոնից ազատվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարը, ինչն անհարկի աղմուկ էր բարձրացրել:
Աղմուկի պատճառը, թերեւս, սխալ պաշտոնական տեղեկատվության տարածումն էր. նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության` ժամը 11:37-ին տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ նախագահի հրամանագրով Վարդան Բարսեղյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Միայն երկու ժամ հետո է գլխավոր վարչությունը տարածել տեղեկատվության փոփոխված տարբերակը, որում արդեն նշված էր, թե պաշտոնից ազատվել է նախարարի տեղակալը: Կարելի է կարծել, որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ անտեղյակ են ԼՂՀ առանցքային պաշտոնյաներից: