|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Կիպրոսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում արտացոլեց Հայաստանի շահերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Լեւոն Շիրինյանը. «Ես կարծում եմ` նախագահին օգնող թիմը շատ լավ էր աշխատել»:
Նրա խոսքով` եթե նախագահի ելույթը «անկեղծ» էր, ապա պետք է պահանջել, որ այն իրականություն դառնա. ամուր հիմք ստեղծվի երկրի ներսում, եւ արտաքին քաղաքականությունն էլ դրվի համապատասխան հիմքերի վրա:
«Նախագահի վերջին ելույթները բավական ողջունելի են, դրանցում հստակ հաղորդագրություններ կան արտաքին լսարանին ուղղված` անվտանգության ապահովման ոլորտների վերաբերյալ»,- ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: