կարևոր
3022 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-16 12:30
Քաղաքական

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահի հետ

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահի հետ

Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կիպրոսի Ազգային ժողովի նախագահ Աննիդա Դիմիդրիուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Կիպրոսի հայ համայնքի Պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն ու ՀՅԴ Կիպրոսի կոմիտեի և Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները։

Ինչպես տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում Գերագույն մարմնի ներկայացուցիչը բարձր է գնահել Կիպրոսի պետության անվերապահ աջակցությունը կիպրահայ համայնքին։ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև խոսել թուրք-աադրբեջանական դաշինքի սադրաքների մասին։

Կարևորվել է Կիպրոս-Հայաստան ռազմավարական գործընկերությունը, արցախահայության անվտանգության երաշխավորության անհրաժեշտությունը և այս համատեքստում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումներին վերաբերյալ։

Իր հերթին Կիպրոսի Ազգային Ժողովի Նախագահը կարևորել է Կիպրոս-Հայաստան հարաբերություների առավել ամրապնդումը՝ հաստատելով, որ Կիպրոսը շարունակելու է իր զօրակցությունն արտայայտել Հայաստանին և Հայ ժողովուրդի դատին՝ հենվելով մարդկային արժեքների սկզբունքներին և հարգելով միջազգային իրավունքի սկզբունքները։ Ազգային ժողովի նախագահը հույս է հայտնել, որ նոր հանդիպումների առիթներ կլինեն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ