|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ, քանի որ Թեհրանը մերժում է դադարեցնել միջուկային եւ հրթիռային ծրագրերը, ինչպես նաեւ աջակցում է ծայրահեղական «Հըզբոլա»-ին, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, թե սեւ ցուցակում ընդգրկվել են իրանյան մի քանի ընկերություն եւս` երկու բանկ, ապահովագրական ընկերություն, պետական նավային կոռպոռացիա եւ այլն: ԱՄՆ իշխանությունների կարծիքով, դրանք կապված են Իրանի վերահսկիչ բարձրագույն մարմնի` իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: «Հիմա նրանք չեն կարող գործ ունենալ ամերիկյան ֆինանսական համակարգի հետ, նրանց բոլոր հաշիվներն ԱՄՆ-ում «սառեցվելու» են:
Թեհրանը հերքում է միջազգային վերահսկիչ բոլոր մարմինների այն կասկածները, թե երկրի տարածքում գաղտնաբար միջուկային զենք է ստեղծվում: Սակայն Իրանի ղեկավարությունը ստուգումների համար թույլ չի տալիս երկրի տարածք մուտք գործել ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչներին եւ ուրիշ դիտորդների: Այդ պատճառով գարնանը ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: