|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դեկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողոսկրերի կոտրվածքներով եւ թիկունքի ծակած վերքով հիվանդանոց է տեղափոխվել նախկինում դատապարտված, 1978 թ. ծնված Մարատ Գ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքներն ստացել է Երեւան-Իջեւան ճանապարհի 69-րդ կմ-ին գտնվող խորտկարանում:
Դեպքի վայրի զննությամբ խորտկարանի պատուհանների վրա հայտնաբերվել են հրազենից արձակված կրակոցի հետքեր, իսկ խորտկարանի հետնամասում` АКС ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 11 պարկուճ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: