|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը գրում է․
«Իրանական «Սիասաթե մելլի» («Ազգային քաղաքականություն») թելեգրամյան ալիքը երեկ խստորեն քննադատել է Կապանում ԻԻՀ նոր գլխավոր հյուպատոսի նշանակումը:
Ըստ հիշյալ ալիքի տեղեկության ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Կապանում ԻԻՀ-ի գլխավոր հյուպատոսի պաշտոնում Մորթեզա Աբեդինին փոխարինելու է Յաիչի անվամբ թրքախոս մի անձ, որը չունի դիվանագիտական որևէ անցյալ ու մինչև այդ պաշտոնին նշանակվելն ԻԻՀ ԱԳ նախարարությունում հաշվապահ է աշխատել:
Այս նշանակումը տեղի է ունենում այն պայմաններում երբ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Իրանը նոր դեսպան նշանակեց Երևանում:
ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանի պաշտոնում հմուտ ու փորձառու դիվանագետ Մեհդի Սոբհանիին փոխարինեց ԻԻՀ ԱԳ նախարարության Քաղաքական ու միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտական հարցերով տեղակալ Խալիլ Շիրղոլամին: Սա Շիրղոլամիի զբաղեցրած առաջին դիվանագիտական պաշտոնն է:
Նման մակարդակի նշանակումներ կատարվում են այն պայմաններում երբ կարևորելով Հայաստանի դերակատարությունն ու երկու ժողովուրդների հազարամյա բարեկամությունն Իրանը միշտ էլ իր ամենափորձառու ու հմուտ դիվանագետներին է գործուղել Հայաստան:
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նման փորձառությամբ անձի նշանակումը կարևոր է հատկապես այն առումով որ օգոստոսի 9-ից հետո Սյունիքի կապակցությամբ իրանական պաշտոնական հայտարարություններում նույնպես ուշագրավ փոփոխություն է նկատվում:
Փաստորեն նիկոլի վարած արտաքին «փայլուն» դիվանագիտության արդյունքում այսօր Հայաստանը գնալով կորցնում է հազարամյա հարևանի ու բարեկամ երկրի համար իր կարևորությունն այն աստիճանի որ հաշվապահին Կապանում գլխավոր հյուպատոս են նշանակում:
Անկախ նրանից թե այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակն ինչպիսի եզրահանգում կունենա Իրանը եղել է ու պիտի շարունակի մնալ մեր բարեկամը»: