կարևոր
2017 դիտում, 18 ժամ առաջ - 2026-01-08 22:48
Քաղաքական

Այս աշխարհում առավել քան օրհասական է ունենալ պրոֆեսիոնալ և հետագիծ ունեցող իշխանություն. Գոհար Մելոյան

Այս աշխարհում առավել քան օրհասական է ունենալ պրոֆեսիոնալ և հետագիծ ունեցող իշխանություն. Գոհար Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը գրում է.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ ավելի քան վեց տասնյակ միջազգային կոնվենցիաներից, պայմանագրերից և կազմակերպություններից դուրս գալու և դրանց ֆինանսավորումը դադարեցնելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ դրանք հակասում են ԱՄՆ շահերին։

Դրանց շարքում կան նաև մի շարք կազմակերպություններ, որոնք զգալի դեր են ունեցել սահմանադրական իրավունքի, ընտրական իրավունքի և միջազգային իրավունքի զարգացման գործում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովը, Միջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունը, Արդարադատության և իրավունքի գերակայության միջազգային ինստիտուտը, Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը, ՄԱԿ-ի Միջազգային իրավունքի հանձնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամը։

Ակնհայտ է, որ այն աշխարհը, որում մենք մեծացել և կրթություն ենք ստացել, այլևս չկա։ Դրա փոխարեն գալիս է մի աշխարհ, որը հիմնված է բացառապես ուժի և շահերի վրա, և այս աշխարհում առավել քան օրհասական է ունենալ պրոֆեսիոնալ և հետագիծ ունեցող իշխանություն»: