|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան գրել է՝ կից հրապարակելով լուսանկարներ. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման ծավալով, զերծ կմնանք։
Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար և բացարձակ կապ չունի տնտեսվարո՞ղը պետք է մաքրեր, թե՞ քաղաքապետարանը։ Բոլոր դեպքերի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ վերահսկման առումով։
Պաշտոնապես պահանջել եմ մերկասառույցի պատճառով ստացված վնասվածքների դեպքերի թվերը։ Պատասխանը կհանրայնացնեմ»։