կարևոր
2929 դիտում, 20 ժամ առաջ - 2026-01-08 15:46
Հասարակություն

Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից

Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են Հանրային հեռուստաընկերությունից

Armlur.am-ը գրում է․ «Armlur.am-ի տեղեկությունների համաձայն 2020 թվականի դեկտեմբերից Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանին «հեռացրել» են պաշտոնից:

Ըստ մեր աղբյուրների, Վիրաբյանը հանրային հեռուստաընկերության տնօրինության հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար որոշվել է այլևս նրա հետ նոր աշխատանքային պայմանագիր չկնքել: Տևական ժամանակ է Վիրաբյանն առանց աշխատանքի է մնացել:

Armlur.am-ը զրուցել է Տիգրան Վիրաբյանի հետ պարզելու համար, թե ինչ են ազատել աշխատանքից: «Ինձ աշխատանքից չեն ազատել, պայմանագրի ժամկետի հետ է կապված եղել, 5 տարի ժամկետով է եղել պայմանագիրը, դեկտեմբերի 15-ին լրացել է պայմանագրի ժամկետը, ինչպես պայմանավորվել էինք ժամկետից հետո, նոր պայմանագիր չենք կնքել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ խնդիրներ եք ունեցել Հանրայինի տնօրինության հետ Վիրաբյանն ասաց. «Չէ, ինչ խնդիրներ կարող էի ունենալ, 5 տարի աշխատել ենք առանց խնդրի, առանց կոնֆլիկտի, շատ ջերմ հարաբերություններ ունենք բոլորս, իսկ հեռուստատեսությունն ունի ահռելի վարկանիշային աճ»,-հայտարարեց մեր զրուցակիցը»: