կարևոր
2239 դիտում, 19 ժամ առաջ - 2026-01-08 16:48
Աշխարհ

Հրատապ լուր Հալեպից. այս պահին թեժ բախումներ են

Հրատապ լուր Հալեպից. այս պահին թեժ բախումներ են

Հալեպում այս պահին թեժ բախումներ են տեղի ունենում ծանր հրետանու կիրառմամբ. այս մասին Yerkir.am-ին հայտնեցին «Գանձասար» պարբերականի խմբագրությունից։ 

Հիշեցնենք՝ նախորդ տարի դեկտեմբերի 23-ին Սիրիայի Հալեպ քաղաքում հրետանային բախումներ են սկսվել Սիրիայի կենտրոնական կառավարության ուժերի և քրդական ուժերի միջև, որոնք, ըստ Դամասկոսի հետ կնքված համաձայնագրի, պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին սիրիական բանակի մեջ։ 

Հավելենք, որ Սիրիայի  ժողովրդավարական ուժերը (SDF - Syrian Democratic Forces) քրդական ղեկավարությամբ գործող ուժեր են՝ քրդերը և նրանց ներքին ապահովական ուժերը (ոչ թե ուղղակի զինված ուժերը)՝ կենտրոնացած Հալեպի  Շեյխ Մաքսուտ եւ Աշրաֆիե շրջաններում։ Հալեպում այս ներքին ապահովական ուժերին անվանում են «Ասայեշ», նրանք ծանր հրետանի չունեն․ դրանք դուրս էին բերել նախապես համաձայնեցնելով Սուրիայի պաշտպանական ուժերի հետ, սակայն զինված մարտիկներ են։ Արաբերենով նրանց կոչում են «Քասատ», որ նույնն է SDF-ը՝ անգլերենով։