|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտ ամսին «Էլ Նուսրա» ծայրահեղ իսլամիստական խմբավորման՝ Քեսաբում իրականացրած հարձակումների հետևանքով հայերը ստիպված եղան լքել իրենց հողերը. գրում է«Ակօս»-ը:
Նրանցից ոմանք, ովքեր ապաստան գտան Վաքըֆլը գյուղում (Թուրքիայում միակ հայկական գյուղը.-խմբ.), ամիսներ առաջ վերադարձան Քեսաբ, իսկ մյուսները գնացին Լիբանան:
Իտալացի ֆոտոլրագրող Ջանմարկո Մարավիգլիան լուսանկարել է հարձակումից հետո Հայաստան արտագաղթած հայերի կենցաղը: «Հայրենի հող» անունով ֆոտոշարքում տեղ գտած լուսանկարներում ներկայացվում են կյանքից դարձյալ կառչելու ջանք գործադրող մարդկանց դիմանկարներն ու պատմությունները:
Ստորև ներկայացնում ենք լուսանկարները:


(Վահե Սոմոջլյանը ծնվել է 1935 թվականին Հայոց ցեղասպանությունից հետո Հալեպում հիմնված փախստականների ճամբարում: Նա 20 տարի տեղեկություններ է հավաքում Սիրիայի հայ քրիստոնյա համայնքի վերաբերյալ:)

(Հ.-ն «Էլ Նուսրա»-ի և Ասադի զորքի միջև պատերազմից փրկված հայերից մեկն է: Պատերազմի ընթացքում ողջ մնալու համար երկու օր շարունակ փակվել է տանը: Մարտի 24-ին ապահով տարածք հասնելու համար 5 ժամ քայլել է:)

(Ղարաբաղի ճանապարհին)

(Քեսաբի հարձակումներից փրկված մի փախստական. պատմում է, թե ինչպես է իրականացել հարձակումը:)

(Քեսաբից գաղթած ընտանիքի սիրիական անձնագիրը)

(Որոշ փախստականներ ապրում են Երևանի ծայրամասերում գտնվող` ապաստարանի տեսքով կառույցներում:)

(Սիրիահայերի ասած՝ «Նոր Հալեպ»-ը՝ Հայաստանի Աշտարակ շրջանում: Միջին և բարձր հնարավորությունների տեր մարդկանց համար շինարարությունը շարունակվում է:)

(Ղարաբաղի Քաշաթաղ շրջանում գտնվող Բերձոր գյուղում ապրում են սիրիահայ շատ փախստականներ:)

(Ղարաբաղի Քաշաթաղ գյուղում ապրող փախստականները:)

(Նախորդ սեպտեմբերին Հալեպից Երևան գաղթած Գևորգ Հալլաճյանը, իր երեք երեխաներին պահելու համար աշխատանք չգտնելով, հեռացել է մայրաքաղաքից: Հալլաճյանն այժմ ապրում է Ղարաբաղի փոքր գյուղերից մեկում`Կովսականում:)

(Օրըստօրե սաստկացող հարձակումների պատճառով 7-ամյա Իվան Հովհաննիսյանի ընտանիքը նախորդ սեպտեմբերին արտագաղթել է ծննդավայր Հալեպից: Իվանն այժմ ապրում է Երևանի ծայրամասերից մեկում:)

(Հալեպի Ազիզիե թաղամասում բնակված Սամվելյանների ընտանիքը: Մեծ մայր Մարին Սիրիայի հայտնի ոսկերիչներից մեկն էր:)

(23-ամյա Րաֆֆին Սիրիայի՝ Թուրքիային հարևան Քամիշլի շրջանից է: Պատերազմի ժամանակ Ասադի զորքին չմիանալու համար ընտանիքի հետ Հայաստան փախած այս երիտասարդը սկզբում գնացել է Երևան, սակայն, աշխատանք չգտնելով, հաստատվել Ղարաբաղի Բերձոր գյուղում:)

(Հալեպցի այս երիտասարդը Սիրիայում իր ընտանիքի ապրուստն ապահովում էր պատշարի աշխատանքով: Այժմ Ղարաբաղի Բերձոր գյուղում նա զբաղվում է խեցեգործությամբ:)

(Հալեպցի Եղսբեդ Չլիլինգիրյանը Հայաստան է եկել սիրիական պատերազմի սկզբին: Այժմ նա իր դստեր և թոռան հետ ապրում է Երևանում:)
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի