|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Նախաքննական մարմինն Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերի մի մասը վերադարձրել է` բացառությամբ քահանաների հեռախոսների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։
«Ինչպես հայտնել ենք, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին տեր Վրթանես քահանա Բաղալյանի տնից առգրավել էին 6 հեռախոս և 3 համակարգչի կրիչ։ Դեռ այդ ժամանակ հոգևորականը վստահեցրել էր՝ այդ համակարգիչներին ինքն անգամ մուտք չունի ու փաստաթղթեր էլ չեն պահվում։
«Իմ հեռախոսը չեն վերադարձրել, ընտանիքի անդամների իրերը վերադարձրել են։ Այսպես ասեմ. մեր թեմի քահանաներից որևէ մեկի հեռախոսը կամ այլ անձնական իր չի վերադարձվել։ Թեմի քահանաներից մեկը հիփոթեքով տուն է ձեռք բերել ու եռամսյակը մեկ պետք է վճարում կատարի, իր տնից առգրավումների ժամանակ այդ գումարն էլ են վերցրել ու դեռ չեն վերադարձրել։ Այդ մասով դիմում է ներկայացվել, բայց միևնույնն է` չեն վերադարձրել։ Մեր տնից գումար չեն տարել, թղթային գումար չունեի, միայն կոպեկներ էին, դա էլ ասացին, որ պետք չէ»,- նշեց քահանան։
Տեր Վրթանեսը նաև ընդգծեց, որ թեմի առաջնորդարանից առգրավված համակարգիչներն էլ դեռ չեն վերադարձվել, ու այդ քայլով արհեստականորեն խոչընդոտվում է իրենց աշխատանքը։ Վստահ է՝ հստակ քաղաքականություն է մշակված՝ ձերբակալել, կալանավորել թեմի դիվանապետին ու հաշվապհին, որպեսզի թեմի կյանքը կաթվածահար արվի։
Հոգևորականը նաև ընդգծեց՝ 2025 թվականի հոկտեմբերի 15-ին իրենց տան խուզարկությունից, իրեն գիշերազգեստով հարցաքննության տանելուց, այդ օրն առավոտից մինչև ժամը 17։00-ն սնունդ, դեղորայք չտալուց ու զանգի իրավունքից զրկելուց 2 ամիս անց ՔԿ-ից պատասխան է ստացել, որ ամեն ինչ իրավաչափ է եղել»։