|
Փոխարժեքներ
28 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.43 |
| EUR | ⚊ | € 440.89 |
| RUB | ⚊ | ₽ 4.8627 |
| GBP | ⚊ | £ 503.72 |
| GEL | ⚊ | ₾ 141.17 |
Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազանների կալանավորումը պատահական չէր։ Նրանք մեր եկղեցու այն նվիրյալ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսներն են, որոնք ամուր պատվար էին նաև արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների համար՝ իշխանությունների հակաեկեղեցական բռնաճնշումներին, ինչը գիտենք, որ դա մակերեսային երևույթ չէ, այն ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից։ Այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ՝ պառակտելը։ Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բադալյանը։
«Մենք շատ լավ գիտենք, որ սփյուռքի թեմական առաջնորդները, եթե անգամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, Կաթողիկոսը ձերբակալվի, ապա Սփուռքի թեմերը չեն ենթարկվի, ավելին, անգամ Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումների, այդ թվում՝ ես՝ որպես եկեղեցական, որևէ կերպով դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու, մենք Արցախի հարցը, սրբավայրերի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Բաքվում լինելու պայմաններում պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության, առավել ևս՝ իշխանությունների հակասահմանադրական միջամտությամբ։ Ինքը որպես շարքայի՞ն հավատացյալ էր ոստիկանական ուժերով ներխուժում Մայր Աթոռ, որպես հավատացյա՞լ է մատնիչ դավաճան Ստեփան Ասատրյանին թույլ տալիս Հովհաննավանքում ինքնիրավչություն իրականացնել, որպես հավատացյա՞լ է եպիսկոպոսներին և արքեպիսկոպոսներին ընդունել՝ իհարկե ոչ»,- ասաց Տեր Վրթանեսը։
Հարցին՝ ինչու Ստեփան Ասատրյանին չներեցին, շանս չտվեցին, ինչպես «Բենթլի» ունեցող Նավասարդ արքեպիսկոպոսին՝ Տեր Հայրը նշեց, որ նրան նախկինում ներել են, անձամբ ինքը եղել է այն քահանաներից մեկը, որ գրավոր կերպով խնդրել են։
Մանրամասն՝ տեսանյութում: