|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր՝ հունվարի 17-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20։30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որովայնի առաջային պատի շրջանում առկա հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 28-ամյա Արեգ Կարինյանն է։ Նա հրազենային վնասվածքը ստացել է Թումանյան 27 շենքի բակում դեռևս չճշտված անձի կողմից արձակված կրակոցների հետևանքով։
Դեպքի վայրում հայտնաբերվել է դեռևս չճշտված ատրճանակից կրակված 2 պարկուճ, 3 գնդակ, ինչպես նաև բակում կայանված Toyota մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է կրակոցի հետք։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։