|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից, ով իրենց բնակարանի պատուհանից, որը 4-րդ հարկում է, անզգուշաբար վայր է ընկել։
Երեխան 1-ամյա տղա է, ում կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։