կարևոր
2668 դիտում, 19 ժամ առաջ - 2026-01-08 20:23
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում․ Ասլանյան

Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում․ Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի սուտն ու երեսպաշտությունը նորանոր ռեկորդներ են սահմանում։ Ասում է՝ եթե ես հանցագործություն կատարեմ, անպայման արձագանք կլինի։

Միաժամանակ շատ լավ հասկանում է, որ իր կողմից նշանակված, իր հանձնարարությունները կատարող և ամենօրյա ռեժիմով իրեն զեկուցող պաշտոնյաները չեն կարող արձագանքել։ Այսինքն, նվազագույն համեստություն չունենալով, պարզապես իրավիճակն է մանիպուլացնում, ժողովրդավար ձևանում։

Իսկ իրականում բազմաթիվ ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքներ է կատարել, որոնք ապագայում՝ ազատ քրեադատավարական միջավայրում սպասում են իրենց պատշաճ իրավական որակմանը»։