կարևոր
2530 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 11:15
Քաղաքական

Սուպերվարչապետություն՝ ըստ Փաշինյանի․ «նոր ռեկորդներ» են սահմանում․ «Ժողովուրդ»

Սուպերվարչապետություն՝ ըստ Փաշինյանի․ «նոր ռեկորդներ» են սահմանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սուպերվարչապետության նոր ռեկորդներ է ցանկանում սահմանել: Այսպես՝ կառավարության երեկվա՝ նոյեմբերի 24-ի նիստի ժամանակ կառավարությունը որոշել է, որ Պետական պահպանության ծառայությունը պետք է առանձնացվի ազգային անվտանգության ծառայությունից, ու այն վարչապետին ենթակա մարմին դառնա:
Ինչ է ստացվում, ուժային այս կառույցի ղեկավարումն ու դրա տնօրինումը ոչ թե վերադաս ուժային մեկ այլ կառույց, այլ հենց վարչապետի աշխատակազմը պետք է իրականացնի: Փաշինյանի իշխանության ժամանակ, փաստորեն, նաև վարչապետի անվտանգությունն իրականացնող մարմինն անմիջապես վարչապետին է ենթարկվելու՝ ըստ երևույթին նրա հրահանգներն ավելի օպերատիվ կատարելու, նրա անվտանգությունն՝ էլ ավելի ապահով դարձնելու համար:

Ընդդիմադիր ժամանակ Նիկոլ Փաշինյանը սակայն, հիշեցնենք, քարը քարին չթողնելով, քննադատում էր Սերժ Սարգսյանին, թե նա երկրի կառավարման ձևը սուպերվարչապետության է վերածել՝ իր վերահսկողության տակ առնելով մի շարք գերատեսչություներ ու օղակներ: Բայց այսօր փաստացի, Փաշինյանը ոչ միայն չի հրաժարվել իր իսկ կողմից անվանարկած «սուպերվարչապետության» թեզից, դեռ մի բան էլ, օր օրի ամրապնդում է այն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։