|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը:
«Այս գործերի մեջ, որոնք կես աչքով եմ կարդացել, կան տեղեր, որտեղ նշվում է, որ խոսում են ինչ-որ մարդիկ, որոնց անուններ են վերագրված, և հանկարծ գալիս է մի տեղ և ասում են՝ չի լսվում: Արդյոք հնարավոր չէ, որ հենց այդ հատվածները կտրել, մաքրել են, խմբագրել են և գրել են՝ չի լսվում»,- դատական նիստում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը: Նա ընդգծեց, որ ամբողջ գործը համարում է, որ գոյություն չունեցող է, եթե գործի ամբողջ ծավալի՝ գաղտնալսումների գրեթե 30 տոկոսը չի լսվում:
«Չլսվող և փորձաքննություն չանցած գաղտնալսումներով ո՞նց եք այս մարդկանց ինչ-որ բան վերագրում՝ ինձ էլ ներառյալ: Դուք եք արել ուրեմն, ով ստեղծել է այս գործը, ինքն էլ արել է. իր տանը նստել է, որոշել է՝ պետք է ձայներ ձայնագրի, սա անի, նա անի և ներկայացնի որպես փաստ»,- նշեց Բագրատ Սրբազանը և, դիմելով մեղադրողներին, ասաց․ «Մեղադրողներին ասում եմ՝ եթե իրավունքը շրջանցելու եք իրավական մասը, բարոյական մասը տղամարդկություն ունեցեք՝ մի շրջանցեք: Եթե բարոյական մասն եք շրջանցելու, իրավական մասը շրջանցեք: Երկուսից մեկը ընտրեք»: Ելույթից հետո դահլիճը ծափահարեց Բագրատ Սրբազանին: