|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» ՔԿՀ-ի վարչակազմն ապօրինի հրաժավում է նամակներ եւ դիմումներ ընդունել: Այս մասին երեկ հայտնել է Նիկոլի կինը:
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած տեսակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը կնոջը հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ-ի ղեկավարությունը նախ հրաժարվել է նախորդ շաբաթ հանձնած ծրարները «Հայփոստի» Արթիկի բաժանմունքին փոխանցել, իսկ այնուհետեւ սկսել է ընդհանրապես հրաժարվել որեւէ ծրար ընդունելուց: Այսպիսով, Նիկոլն ապօրինի զրկվել է ընտանիքի անդամների հետ նամակագրական կապից եւ որպես գլխավոր խմբագիր՝ իր աշխատանքը կատարելու հնարավորությունից: Փաշինյանը տեղեկացրել է կնոջը, որ ինքը այս ընթացքում ամեն օր հոդվածներ է գրել, մինչդեռ «Հայկական Ժամանակի» խմբագրությունը դրանցից ոչ մեկը չի ստացել: