|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ Հռոմի պապի` միասնականության կոչին. այսպես մեկնաբանեց Քիմ Քարդաշյանի` Հայաստան այցը գրող Ռազմիկ Դավոյանը:
Նրա կարծիքով` Քիմն ինքնաբուխ կերպով կարծես միացավ Հռոմի պապի կոչին, և այս համատեքստում նրա այցը Հայաստան շատ կարևոր էր:
«Միջազգային մամուլը մեռնում էր Հայաստանի մասին մեկ տող գրելիս, բայց Քիմի այցի ժամանակ ամեն օր նրանց էջերում էին հայտնվում Հայաստանի մասին նյութեր: Շատ կարևոր էր Քիմի` իր արմատները գտնելու, դրանց մոտենալու փորձը հենց այս` Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին»,- ասաց Դավոյանը:
Գրականագետ Վարդան Դևրիկյանի կարծիքով նույնպես` Քիմի այցը կարևոր նշանակություն ունեցավ Հայաստանի համար: Ըստ նրա` Քիմի այցն ուներ երեք կարևոր դերակատարում: «Ամենակարևորն այն էր, որ մեկ հայ ևս վերադարձավ իր արմատներին: Բացի այդ` նա ուրախություն պարգևեց իր երկրպագուներին և Հայաստանի հանրաճանաչմանը նպաստեց»,- ասաց Դևրիկյանը: