|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ոստիկանությանը հունվարի 1-ից հետո խստություն չկիրառել գյուղական շրջաններում ժամանակավորապես չօգտագործվող այն ավտոմեքենաների վարորդների նկատմամբ, որոնք չեն անցել պարտադիր ապահովագրություն, քանի որ այդ մեքենաները գյուղացիների կողմից օգտագործվում են տարվա ընթացքում երկու-երեք ամիս:
«Այդ ավտոմեքենաների քանակը բավականին մեծ է։ Մենք պետք է հազարավոր գյուղացիների համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նրանք կարողանան այդ երկու-երեք ամիսների ընթացքում շահագործեն իրենց ավտոտրանսպորտը եւ ապահովագրություն իրականացնեն միայն այդ ժամանակահատվածի համար։ Սա նշանակում է, որ ոստիկանությունը պետք է հատուկ կարգեր սահմանի հեշտացված ծառայություն մատուցելու համար։ Հանձնարարվում է ոստիկանությանը մեկ շաբաթվա ընթացքում կառավարություն ներկայացնել համապատասխան որոշում, որտեղ հստակ նկարագրված կլինի այդ կարգը, եւ նաեւ նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք պետք է իրականացնեն մեր գյուղացիները մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու համար»,- այսօր կառավարության նիտում ոստիկանությանն ուղղված հանձնարարականում ասել է վարչապետը: